Գերմանիան Բաքվին և Երևանին հրադադարի պահպանման և մարդկային կյանքերի պաշտպանության կոչ է արել |tert.am|
17:24 - 29 հուլիսի, 2021

Գերմանիան Բաքվին և Երևանին հրադադարի պահպանման և մարդկային կյանքերի պաշտպանության կոչ է արել |tert.am|

tert.am: Գերմանիայի ԱԳՆ-ի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Մաթիաս Լյութենբերգն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված դաժան էսկալացիան խորապես մտահոգիչ է: Գերմանիան երկու կողմերին էլ հրադադարի պահպանման և ուժերի ներածին չափով մարդկային կյանքերի պաշտպանության կոչ է անում»,-գրել է պաշտոնյան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել