Վարանդայի շրջանում հայտանբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն
18:11 - 30 հուլիսի, 2021

Վարանդայի շրջանում հայտանբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ հուլիսի 30-ին շարունակվել են զոհված զինծառայողների որոնողական աշխատանքները Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ 
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է մեկ զինծառայողի աճյուն։

Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1620 աճյուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել