Պուտինն ու Էրդողանը քննարկել են անտառային հրդեհների հետևանքով Թուրքիայում ստեղծված արտակարգ դրությունը

 |armenpress.am|
14:08 - 31 հուլիսի, 2021

Պուտինն ու Էրդողանը քննարկել են անտառային հրդեհների հետևանքով Թուրքիայում ստեղծված արտակարգ դրությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելով անտառային հրդեհների հետևանքով այդ երկրում ստեղծված արտակարգ դրությունը: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Կարևորելով տարերային աղետի դեմ պայքարում երկու երկրների փոխգործակցությունը՝ Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հրդեհները մարելու հարցում շարունակելու բազմակողմանի օգնությունը Թուրքիային:

Քննարկվել են նաև ռուս-թուրքական համագործակցությանն առնչվող ակտուալ թեմաներ: Կողմերը վերահաստատել են տրամադրվածությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքն առևտրատնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել