Էրդողանը կողմ է արտահայտվել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի գործունեության ակտիվացմանը` նախագահների մակարդակով   |tert.am|
10:09 - 02 օգոստոսի, 2021

Էրդողանը կողմ է արտահայտվել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի գործունեության ակտիվացմանը` նախագահների մակարդակով |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու անդրադարձել տարածաշրջանային հարցերին:

Զրույցի ընթացքում Էրդողանը երախտագիտություն է հայտնել վրացի վարչապետին Թուրքիայում տարածվող անտառային հրդեհների հետ կապված աջակցության համար և ընդգծել, որ նման իրադարձությունների ֆոնին Թուրքիայի և Վրաստանի ռազմավարական գործընկերությունն ավելի մեծ նշանակություն է ստանում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել