Ազգային ու հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա, առաջնահերթորեն այս խորհրդարանից, կառավարական համակարգից պետք է սերմանվի սերը. Գարեգին Բ |tert.am|
10:33 - 02 օգոստոսի, 2021

Ազգային ու հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա, առաջնահերթորեն այս խորհրդարանից, կառավարական համակարգից պետք է սերմանվի սերը. Գարեգին Բ |tert.am|

tert.am: ԱԺ ութերորդ գումարման նիստին հայրապետական օրհնությամբ հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

«Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերիների, հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումերի: Հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար հրամայական է պետական-քաղաքական գործիչների ու ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական հասարակության բարձր գիտակցությունը, համընդհանուր զգաստությունն ու բարեխղճությունը, բոլորիս փափագն ու ձգտումը մեր հարենիքի անվտանգությունն ու առաջընթացն է, խաղաղ ու բարեկեցիկ կյանքի կերտումը, որը մեծապես պայմանավորված է նաև օրենսդիր մարմնի ու ձևավորվելիք կառավարության գործունեությամբ»,-ասաց Վեհափառը:

Նա իր ելույթում նշեց, որ այսօր պատգամավորները ստանձնում են իրենց պարտականությունները՝ օրենսդրական նախաձեռնություններով կարևոր ներդրում բերելու տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի առաջընթացի գործում, պաշտպանելու անխաթարությունը մեր ինքնության ու արժեքների:

«Տարածաշրջանում առկա բարդ հանգամանքներում մենք կենսականորեն պետք ունենք միասնության, հանդարտության, հուզումների ու լարվածության թոթափման՝ ատելության, վրեժխնդրության ու պառակտումների փոխարեն մենք ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային ու հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա, առաջնահերթորեն և այս խորհրդարանից, կառավարական համակարգից պետք է սերմանվի սերը, փոխհասկացողությունը, բարիկամեցողությունը հասարակությունում, խորհրդարական գործունեության ընթացքում հնչող քննադատությունները թող լինեն միայն կառուցելու ու սխալները շտկելու նպատակով»,-ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել