ԱԺ նախագահի թեկնածուներն են Ալեն Սիմոնյանը և կալանավորված ընդդիմադիր պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը
12:39 - 02 օգոստոսի, 2021

ԱԺ նախագահի թեկնածուներն են Ալեն Սիմոնյանը և կալանավորված ընդդիմադիր պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը

Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, «Հայաստան» խմբակցությունը առաջադրեց կալանավորված պատգամավոր Մխիթար Զաքարյանի, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ կալանավորված պատգամավոր Արթուր Սարգսյանի թեկնածությունները։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավորները պահանջել էին ապահովել պատգամավոր ընտրված Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի և Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի ներկայությունը։ Ըստ ընդդիմադիրների՝ Սյունիքի համայնքապետերը ապօրինի են գտնվում անազատության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել