Հայտնի են ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամների անունները |armenpress.am|
14:31 - 02 օգոստոսի, 2021

Հայտնի են ԱԺ հաշվիչ հանձնախմբի անդամների անունները |armenpress.am|

armenpress.am: ԱԺ հաշվիչ հանձնախմբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կունենա 6 անդամ, «Հայաստան» խմբակցությունը՝ 2 անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 1 անդամ: Այս մասին որոշման նախագիծը ներկայացրեց նիստը նախագահող Կնյազ Հասանովը:

Այդ որոշման նախագիծը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 65 «կողմ», 1 «դեմ», 14 «ձեռնպահ» ձայներ: Խմբակցություններն իրենց կազմից առաջադրեցին հաշվիչ հանձնախմբի անդամներ:

Հայկ Կոնջորյանը տեղեկացրեց, որ հաշվիչ հանձնախմբի ՔՊ-ի թեկնածուներն են Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը, Արուսյակ Մանավազյանը:

«Հայաստան» խմբակցության թեկնածուներն են Աշոտ Սիմոնյանը և Ագնեսա Խամոյանը: Իսկ «Պատիվ ունեմ»-ից Արթուր Վանեցյանը հայտնեց, որ առաջադրում են Թագուհի Թովմասյանի թեկնածությունը:

Նիստը նախագահող Կնյազ Հասանովն առաջարկեց հաշվիչ հանձնախմբի անդամներին նիստ գումարել և իրենց կազմից ընտրել հանձնախմբի նախագահ և քարտուղար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել