Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել  է չորս  զինծառայողի աճյուն
16:20 - 02 օգոստոսի, 2021

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է չորս  զինծառայողի աճյուն

ՊԲ զինծառայողների մասնակցությամբ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները օգոստոսի 2-ին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է չորս  զինծառայողի աճյուն։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1623 աճյուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել