Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ |factor.am|
16:49 - 02 օգոստոսի, 2021

Բաքվում ԱՄՆ դեսպանն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ |factor.am|

factor.am: Ադրբեջան ժամանած ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ։ Մասնավորապես, օրերս ամերիկյան Օկլահոմայի նահանգապետ Քևին Սթիթթի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի գրավյալ Կովսական (Զանգելանի շրջան)։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպված այցի ընթացքում, ամերիկյան պատվիրակության անդամները ծանոթացել են «խելացի գյուղ» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներին։

Ներկայացվել է, որ ծրագիրը ներառում է 3 գյուղ։ Նախագիծն իրականացվելու է 5 բաղադրիչով՝ բնակարանային սեկտոր, արտադրություն, սոցիալական ծառայություններ, «խելացի գյուղատնտեսություն» և այլընտրանքային էներգիա։ Տարածքում առաջին հերթին նախատեսվում է կառուցել 200 տուն՝ նորարական շինանյութերի օգտագործմամբ։ Նշենք, որ համացանցում տարածված լուսանկարներում երևում է, որ ամերիկյան պատվիրակության կազմում Արցախի գրավյալ տարածքներ է այցելել նաև Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը։

Հարկ է նկատել, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահ երկիր է և փոքր-ինչ տարօրինակ է դեսպանի նման քայլը՝ հաշվի առնելով նաև այն, որ ավելի վաղ Լիտցենբերգերը՝ Բաքվում ռուս և ֆրանսիացի իր գործընկերներ հետ չէր մասնակցել հայկական Շուշի Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած քարոզչական այցին։ Ի դեպ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը սոցիալական ցանցերի իր էջերում այս այցի մասին որևէ տեղեկություն և լուսանկար չի հրապարակել։   Հավելենք, որ Օկլահոմա նահանգի պատվիրակությունն Ադրբեջանում է այդ երկրի գյուղատնտեսության նախարարության հրավերով։ Նահանգապետ Քևին Սթիթթի գլխավորած պատվիրակության կազմում են ԱՄՆ ազգային գվարդիայի գեներալ-մայոր Մայքլ Թոմսոնը, բրիգանդի գեներալ Ջոն Հարիսոնը, պաշտոնատար այլ անձինք։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել