Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
18:15 - 02 օգոստոսի,2021

Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Լիլիթ Մակունցին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան՝ չորս տարի ժամկետով (նստավայրը՝ Վաշինգտոն)»։ 

Հիշեցնենք, որ Մակունցը յոթերորդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն էր։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել