Միացյալ Նահանգները խնդրել է 24 ռուս դիվանագետի լքել երկիրը մինչեւ սեպտեմբերի 3-ը |armenpress.am|
22:25 - 02 օգոստոսի, 2021

Միացյալ Նահանգները խնդրել է 24 ռուս դիվանագետի լքել երկիրը մինչեւ սեպտեմբերի 3-ը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը ռուսական կողմին է փոխանցել 24 դիվանագետների ցուցակ, որոնք պետք է լքեն երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը վիզայի ժամկետը լրանալու պատճառով:  ՏԱՍՍ-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Վաշինգտոնում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը՝ «National Interest»-ին տված հարցազրույցում:

«Մենք ստացել ենք 24 դիվանագետի ցուցակ, որոնք, ինչպես սպասվում է, կլքեն երկիրը մինչև 2021 թվականի սեպտեմբերի 3-ը: Գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման, որովհետև Վաշինգտոնը հանկարծակի խստացրել է վիզաների տրամադրման գործընթացը»,- ասել է դեսպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել