Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում |hetq.am|
15:07 - 03 օգոստոսի, 2021

Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում |hetq.am|

hetq.am: Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ, 77 կգ քաշային Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Նրա մրցակիցը ադրբեջանցի ըմբիշ Ռաֆիգ Հուսեինովն էր։

Չալյանը պայքարը սկսել էր օգոստոսի 2-ին՝ 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով ջախջախեց Ուզբեկստանը ներկայացնող Ջալգասբայ Բերդիմուրատովին։ Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 2։1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն ներկայացնող Ալեկսանդր Չեխիրկինի նկատմամբ։ 

Օգոստոսի 3-ին Կարապետ Չալյանը հնարավորություն ստացավ բրոնզե մեդալի համար պայքարելու, սակայն վճռորոշ գոտեմարտում 4։1 հաշվով պարտվեց ադրբեջանցի ըմբիշ Ռաֆիգ Հուսեինովին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել