ԱՄՆ-ը սկսել է վերջին 40 տարվա ամենալայնածավալ ռազմածովային զորավարժությունները |1lurer.am|
19:59 - 03 օգոստոսի, 2021

ԱՄՆ-ը սկսել է վերջին 40 տարվա ամենալայնածավալ ռազմածովային զորավարժությունները |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները սկսել է Սառը պատերազմից հետո ամենալայնածավալ ռազմածովային զորավարժությունները՝ Large Scale Exercise 2021-ը: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը:

Զորավարժությունների նպատակն է ցույց տալ մի քանի ճակատով պատերազմելու և Ռուսաստանի ու Չինաստանի, այդ թվում՝ Սև ծովում, Արևելյան Միջերկրական ծովում, Հարավչինական և Արևելաչինական ծովերում ագրեսիային արձագանքելու ԱՄՆ-ի հնարավորությունները:

ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտնում է, որ զորավարժություններն ընդգրկում է 17 ժամային գոտի, որը կտևի մինչև օգոստոսի 16-ը:

Ամերիկացի զինվորականների խոսքով՝ սա ամենալայնածավալ զորավարժություններն են վերջին 40 տարում: Վարժանքներին ներգրավված են ավելի քան 25 հազար զինվորական և մոտ 36 ռազմանավ, այդ թվում՝ ավիակիրներ, հրթիռային հածանավեր, ականակիրներ, հարձակողական սուզանավեր, դեսանտային նավեր, ինչպես նաև ծովային ավիացիա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել