Պենտագոնի շենքն արգելափակված է կրակոցների պատճառով |armenpress.am|
20:06 - 03 օգոստոսի, 2021

Պենտագոնի շենքն արգելափակված է կրակոցների պատճառով |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների Պաշտպանության դեպարտամենտի՝ Պենտագոնի շենքը այս պահին արգելափակված է շինությունից դուրս գտնվող ավտոբուսի կայանում տեղի ունեցած կրակոցների պատճառով: Այս մասին հայտնում է ամերիկյան CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի անվտանգության ծառայությանը:

Կրակոցների հետևանքով տուժել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հեռուստատեսությանը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել շինությունից դուրս գտնվող «տրանզիտային կենտրոնում», որտեղով ամեն օր մտնում և դուրս են գալիս անձնակազմի հազարավոր աշխատակիցներ: Պենտագոնի շենքն այս պահին շրջափակված է ոստիկանության կողմից: Քաղաքացիներին հորդորում են խուսափել դեպի այդ շրջան գնալուց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել