Վրաստանը մտել է կորոնավիրուսի տարածման «գագաթնակետի տասնօրյա փուլ» |tert.am|
20:24 - 03 օգոստոսի, 2021

Վրաստանը մտել է կորոնավիրուսի տարածման «գագաթնակետի տասնօրյա փուլ» |tert.am|

tert.am: Կորոնովիրուսի ակտիվ տարածման և նոր հակառեկորդի ֆոնին՝ Վրաստանը մտել է հիվանդության գագաթնակետի փուլ, որը կշարունակվի մոտ 10 օր: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության առաջին փոխնախարար Թամար Գաբունիան:

«Ներկա փուլում ամենակարևորն արդեն իսկ գործող սահմանափակումներին հետևելն է: Այսօր միջգերատեսչական խորհուրդը քննարկել է գործող միջոցառումները և վերահսկման խստացումը, ինչպես նաև դիմակ կրելու խիստ պահանջը, քանի որ դիմակը կորոնավիրուսից պաշտպանվելու գլխավոր միջոցներից մեկն է: Միջոցների խստացում դեռ չի նախատեսվում, կարևորը գործող սահմանափակումների պահպանումն է »,- ասել է Գաբունիան:

Փոխնախարարը կոչ է արել բնակչությանը դիմակ կրել, որտեղ որ հնարավոր է:

Հաղորդվում է, որ Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4827 նոր դեպք, որը հակառեկորդային ցուցանիշ է: Մահացել է 34 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 428 670-ի, մահացածներինը՝ 5910-ի:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել