Ռուս խաղաղապահներն ադրբեջանական շինարարական տեխնիկա տեղափոխող 2 շարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ |tert.am|
00:36 - 04 օգոստոսի, 2021

Ռուս խաղաղապահներն ադրբեջանական շինարարական տեխնիկա տեղափոխող 2 շարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորակազմի խաղաղապահները շարունակում են իրենց առաջադրանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղում. հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն է իրականացվում 27 դիտակետում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներն ապահովել են Ադրբեջանի Հանրապետության շինարարական տեխնիկայի երկու շարասյան տեղաշարժը, որոնցից մեկը՝ Մատաղիս-Գետավան-Վանկ երթուղով, մյուսը՝ հակառակ»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Նշվում է, որ ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են տեղանքի ականազերծման աշխատանքներ իրականացնել: Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է 3 հա տարածք, 2կմ ճանապարհ, ստուգվել է 2 շինություն:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 2 227.5 հա տարածք, 667.3 կմ ճանապարհ, 1917 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 781 պաթյունավտանգ առարկա:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել