ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ավիահարվածներ հասցնել՝ հաջակցություն աֆղանական անվտանգության ուժերին |tert.am|
09:17 - 04 օգոստոսի, 2021

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ավիահարվածներ հասցնել՝ հաջակցություն աֆղանական անվտանգության ուժերին |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները հնարավորություն ունի աջակցություն ցուցաբերելու Աֆղանստանի զինված ուժերին և անվտանգության ուժերին և կշարունակի ավիահարվածներ հասցնել այդ նպատակով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Կիրբին:

«Մենք հետևում ենք «Թալիբանի» ակտիվությանը երկրում, անվտանգության հետ կապված իրավիճակը դեռևս մտահոգիչ է: Մենք լիազորություն և հնարավորություններ ունենք տեղում օգնելու աֆղանական զինված ուժերին ավիահարվածների միջոցով: Խոստովանում ենք, որ ավիահարվածներ ենք իրականացնում և շարունակելու ենք իրականացնել՝ նրանց աջակցելու համար:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել