Կասեցվել է հակառակորդի աթս-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը
13:45 - 04 օգոստոսի, 2021

Կասեցվել է հակառակորդի աթս-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը

Օգոստոսի 4-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել