ՌԴ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ընդառաջ կարևորում է իրավիճակի կայունացումը ԼՂ հակամարտության գոտում |armenpress.am|
20:54 - 04 օգոստոսի, 2021

ՌԴ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ընդառաջ կարևորում է իրավիճակի կայունացումը ԼՂ հակամարտության գոտում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնությունը  կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորումը: Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նշել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին  ընդառաջ ռուսական կողմի դիրքորոշման վերաբերյալ հրապարակած հայտարարության մեջ:

«Լեռնային  Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման ջանքերի շրջանակում առաջնահերթություն է նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Օգտակար ենք համարում ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավումը ռուսական խաղաղապահ գործողությունների անցկացման գոտում իրականացվող հումանիտար աշխատանքներին: Նրանց հնարավոր աշխատանքի պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի և Երևանի հետ ուղիղ համակարգման միջոցով»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել