Բեյրութում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան է կիրառել ցուցարարների դեմ |armenpress.am|
21:15 - 04 օգոստոսի, 2021

Բեյրութում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան է կիրառել ցուցարարների դեմ |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի անվտանգության ուժերը մայրաքաղաք Բեյրութում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել՝ ցրելու համար ցուցարարներին, որոնք հավաքվել էին խորհրդարանին հարակից փողոցներում: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել այն բանից հետո, ինչ ցուցարարները նրանց վրա սկսել են քարեր նետել:

Բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցներ Բեյրութի նավահանգստում 2020 թվականի օգոստոսի 4-ի տեղի ունեցած պայթյունի տարելիցին հավաքվել են քաղաքի կենտրոնական փողոցներում՝ հնչեցնելով հակակառավարական կոչեր ու հորդորելով քաղաքական առաջնորդներին հրաժարական տալ:

Պայթյունի հետևանքով ոչնչացել կամ վնասվել էին հարյուրավոր տներ, զոհվել էր առնվազն 280 մարդ, իսկ 6 հազարից ավելին վիրավորվել էին: Լիբանանի մայրաքաղաքը աղետի գոտի էր ճանաչվել: Հետաքննությունը մինչ օրս չի կարողացել պարզել պայթյունի բոլոր հանգամանքներն ու հայտնաբերել մեղավորներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել