Թրամփը բողոքարկել է իր հարկային հայտարարագրերի մասին արդարադատության նախարարության որոշումը |armenpress.am|
22:23 - 04 օգոստոսի, 2021

Թրամփը բողոքարկել է իր հարկային հայտարարագրերի մասին արդարադատության նախարարության որոշումը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատարանում բողոքարկել է արդարադատության նախարարության որոշումը՝ իր հարկային հայտարարագրերը Կոնգրեսին տալու վերաբերյալ: Այս մասին հայտնել են նախկին նախագահի փաստաբանները:

Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ ֆինանսների նախարարությունը պետք է Թրամփի հարկային հայտարարագրերը փոխանցի Կոնգրեսին: Թրամփի փաստաբանները դեմ են այս որոշմանը՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կողմից իրավախախտման որևէ հատկանիշ չկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել