Օլիմպիական խաղերի ժամանակ ավելի քան 300 մարդ է վարակվել կորոնավիրուսով |factor.am|
22:58 - 04 օգոստոսի, 2021

Օլիմպիական խաղերի ժամանակ ավելի քան 300 մարդ է վարակվել կորոնավիրուսով |factor.am|

factor.am: Տոկիոյում անցկացվող 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենաբարձր օրական ցուցանիշը․ մեկ օրվա ընթացքում խաղերում ներգրավված 29 մարդ է վարակվել: Այս մասին ասված է այսօր՝ օգոստոսի 4-ին Տոկիո 2020-ի կազմկոմիտեի հրապարակած զեկույցում, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վարակվածների թվում չորս մարզիկ կա: Մրցույթին մասնակցած անձանց շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը, այսպիսով, հասել է 322-ի:

Ճապոնիայի մայրաքաղաքում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով արտակարգ ռեժիմը երկարաձգվել է մինչև օգոստոսի 31 -ը: Այն ենթադրում է, մասնավորապես, սննդի օբյեկտներում ալկոհոլի վաճառքի արգելք և հանրային միջոցառումներին հանդիսատեսի մուտքի սահմանափակում:






Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել