Հայաստանի կառավարությունը տեղյակ չէ, թե խաղաղության ինչ պայմանագրի մասին է խոսում Ալիևը |hetq.am|
11:42 - 05 օգոստոսի, 2021

Հայաստանի կառավարությունը տեղյակ չէ, թե խաղաղության ինչ պայմանագրի մասին է խոսում Ալիևը |hetq.am|

hetq.am: Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեղյակ չէ, թե խաղաղության ինչ պայմանագրի մասին է խոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ մասին հայտնել է ՀՀ կառավարությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած հարցմանն ի պատասխան։ 

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 22-ին, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ, Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է սկսել սահմանազատման բանակցություններ և կնքել խաղաղության պայմանագիր։ «Մենք Հայաստանին օրակարգ ենք ուղարկել` խաղաղության պայմանագիր: Թող ասեն, որ չեն ուզում, թող հրաժարվեն: Ես իմ կողմից բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` Ադրբեջանը պատրաստ է այս հարցի շուրջ բանակցությունների: Պատերազմն ավարտվել է, ուզո՞ւմ եք խաղաղություն, կարծես թե` այո, ուրեմն` ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թող ստորագրվի խաղաղության պայմանագիր և լուծվի սահմանազատման հարցը»,- հայտարարել էր Ալիևը։

Ալիևի հայտարարությունից ստացվում է, որ արդեն իսկ գոյություն ունի Ադրբեջանի կողմից մշակված խաղաղության փաստաթղթի նախնական տարբերակ, հավանաբար ռուսական և թուրքական կողմերի ներգրավվածությամբ, որն ուղարկվել է հայկական կողմին քննարկման համար։ ՀՀ կառավարությունը, փաստորեն, հերքում է նման փաստաթղթի գոյությունը։ 

Սա կարելի էր համարել Ադրբեջանի նախագահի հերթական ռազմատենչ հայտարարությունը, եթե Հայաստանի Պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրություններից մեկում չհրապարակեր մի հանգամանք, որը մինչ այդ անհայտ էր և չէր բարձրաձայնվել որևէ մակարդակով։ Մասնավորապես, ՀՀ պաշտպանական գերատեսչության հուլիսի 28-ի հաղորդագրություններից մեկում, որը վերաբերում էր հայ-ադրբեջանական շփման գծի Սոթք-Վերին Շորժա հատվածում ընթացող մարտերին, նշվում է. «Հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն»։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել