Հանձնաժողովի նախագահի երրորդ թեկնածուին «Հայաստան» դաշինքը կառաջադրի «Պատիվ ունեմ»-ից. Իշխան Սաղաթելյան |1lurer.am|
12:12 - 05 օգոստոսի, 2021

Հանձնաժողովի նախագահի երրորդ թեկնածուին «Հայաստան» դաշինքը կառաջադրի «Պատիվ ունեմ»-ից. Իշխան Սաղաթելյան |1lurer.am|

1lurer.am: «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքն առաջադրել են ինձ: Սա եղել է քաղաքական որոշում: Այս մասին ՀՀ ԱԺ միջանցքում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանն անդրադարձավ նաև հանձնաժողովների կազմմանն ու դրանցում իրենց ներկայացվածությանը:

«Մենք մեր նախընտրություններն ունենք: Թե որը, կորոշենք ըստ իրավիճակի: Կապ ունի՝ իրենք որը կորոշեն»,- ասաց Սաղաթելյանը:

Սաղաթելյանը տեղեկացրեց, որ 2 հանձնաժողովի նախագահ կլինի «Հայաստան» դաշինքից, մեկը՝ «Պատիվ ունեմ»-ից:

«Դա նախատեսված էր Դոնթի բանաձևով «Հայաստան» դաշինքի համար, բայց մենք պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, որ երրորդ թեկնածուն «Հայաստան» դաշինքը կառաջադրի «Պատիվ ունեմ»-ից»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել