Մինչև տարվա վերջ բոլորին բերելու ենք հարկային դաշտ, այդ թվում՝ անհատ տաքսիստներին. Վահան Քերոբյան |tert.am|
13:31 - 06 օգոստոսի, 2021

Մինչև տարվա վերջ բոլորին բերելու ենք հարկային դաշտ, այդ թվում՝ անհատ տաքսիստներին. Վահան Քերոբյան |tert.am|

tert.am: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին, որոնք առաջացել են երաշտի պատճառով, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պարբերաբար լինում է գյուղական համայնքներում և հանդիպում գյուղացիների հետ։

Նախարարի խոսքով գյուղատնտեսական խնդիրների առումով ամենախնդրահարույցը Շիրակի և Արմավիրի մարզեր են։ «Խնդիրների ֆունդամենտալ լուծումը պետք է լինի ջրի ռեֆորմի իրականացումը, նոր ծրագրեր կան այդ խնդիրների լուծման համար, որոնք փորձում ենք իրականացնել»,– նշեց նա։

Հարցին՝ արդյոք Կառավարության ընդունած որոշումով, որով հարկային դաշտ են բերվելու Էլեկտրոնային ծառայությունները, չի բերի ծառայությունների թանկացման, Քերոբյանը նշեց.

«Խոսքը գնում է ԱԱՀ-ի մասին, իսկ այն ճիշտ հաշվարկելու դեպքում չի առաջացնի ծառայությունների գնի աճի։ Մինչև տարվա վերջ պատրաստվում ենք բոլորին մտցնել վերահսկողության դաշտ, այդ թվում՝ անհատ տաքսիստներին։ Արդեն քննարկումներ ենք ունեցել տաքսի ծառայությունների ոլորտի հարկման վերաբերյալ։ Մենք տաքսի ծառայությունների որակի բարձրացման խնդիր ունենք, և եթե արդյունքում որակի և գնի համաչափ բարձրացում տեղի ունենա, դրան շատ նորմալ կնայենք»,– ասաց նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել