«Հայաստան» դաշինքը կալանավորված պատգամավորների հարցով կդիմի ՍԴ |armenpress.am|
15:18 - 09 օգոստոսի, 2021

«Հայաստան» դաշինքը կալանավորված պատգամավորների հարցով կդիմի ՍԴ |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» դաշինքը Սահմանադրական դատարան կներկայացնի դիմում ԱԺ «Հայաստան» խմբակցության կլալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի հարցով:  

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Եթե ոչ այսօր, ապա վաղը այդ հարցով Սահմանադրական դատարան դիմում է ներկայացվելու: Դիմումն արդեն պատրաստ է՝ պատգամավորական անձեռնմխելիության վերաբերյալ»,- ասաց Վարդևանյանը:

Նա կոչ արեց որևէ վայրկյան չկասկածել, որ իրենց գործընկերների կալանավորումը վերացվելու է, և նրանք լինելու են ազատության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել