Պարոն Մամիջանյան, մահակով ու վահանով դիմահար կրակոց արձակել հնարավոր չէ․ Վահագն Ալեքսանյան |aravot.am|
13:08 - 10 օգոստոսի, 2021

Պարոն Մամիջանյան, մահակով ու վահանով դիմահար կրակոց արձակել հնարավոր չէ․ Վահագն Ալեքսանյան |aravot.am|

aravot.am: «Պարոն Մամիջանյան, մահակով ու վահանով դիմահար կրակոց արձակել հնարավոր չէ։ Վահանով ու մահակով չի կարելի արձակել «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոց»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, թե մարտի մեկի դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին ասել է՝ «փայտեր ու քարեր» վերցրեք՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Նա նշեց․ «Ինչ վերաբերում է ձեր հիշատակմանը, որ այդ ժամանակ ես գործակցել եմ ԲՀԿ-ի հետ փոխկապակցված կազմակերպություններից մեկի հետ, այո, եղել է։ Դրանից առաջ, ընթացքում եւ հետո, սակայն, եղել եմ ձեր իշխանության ամենաակտիվ քննադատներից մեկը։ Երեւի դրա պատճառով էր, որ ձեր դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված իմ դեկանը ինձ պարբերաբար կանչում էր իր սենյակ ու հարցնում՝ մեր նախագահի մասին ինչո՞ւ ես այդքան բան գրում, բա չես մտածո՞ւմ, որ առաջադիմությանդ վրա կազդի։ Ի դեպ, ինձ համար բացահայտում էր, որ դուք մասնակցել եք մարտի մեկի ցույցերին։ Եթե դա համադրեք այն փաստի հետ, որ հիմա նստած եք պարոն Վանեցյանի կողքին, որը նաեւ Մանվել Գրիգորյանի հետ կապված դեպքն էր բացահայտել, ապա գործ ունենք ամենատարօրինակ քաղաքական ստոկհոլմյան սինդրոմի հետ։ Երբ ձեր ընկերներին գնդակահարում են, հետո դուք անցնում եք մյուս կողմ, հետո խմբակցության ղեկավար ընտրում մեկին, որը ձեր կուսակցական ընկերների հետ կապված բաներ է բացահայտել, շատ տարօրինակ է»։

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքից Սեյրան Օհանյանի՝ իշխանությանն ուղղված եւ բանակի առնչությամբ քննադատությանը՝ Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Իմ ծառայած ժամանակ, երբ դուք նախարար էիք, բանակում ամենահայհոյված իրը զինվորներին տեղափոխող «պազիկն» էր»։

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել