Ալեն Սիմոնյանը խնդրանքով դիմեց ընդդիմությանը. «Առաջարկում եմ պիտակների էջը փակենք» |hetq.am|
15:47 - 11 օգոստոսի, 2021

Ալեն Սիմոնյանը խնդրանքով դիմեց ընդդիմությանը. «Առաջարկում եմ պիտակների էջը փակենք» |hetq.am|

hetq.am: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով գործընկերներին, առաջարկեց զրոյացնել այսօրվա միջադեպը: Այս մասին իր արտահերթ ելությում ասաց Սիմոնյան:

«Առաջարկում եմ՝ հարգելով ՀՀ քաղաքացիներին՝ համարենք, որ այսօր սպառել ենք իրենց համբերությունը և վերջացնենք այս հռետորաբանությունը:  Սա համարեք իմ ձեռքը, որ մեկնում եմ ձեզ»,-ասաց նա` դիմելով ընդդիմությանը:

Սիմոնյանը խնդրեց թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորներին դադարեցնել միջադեպի վերաբերյալ ելույթները և միմյանց հասցեին վիրավորանքներ չհնչեցնել:

«Դիմում եմ Ձեզ, պարո՛ն Օհանյան, իմ խաթր չէ, ՀՀ քաղաքացիների խաթր փակենք այս թեման, առաջարկում եմ պիտակների էջը փակենք, իրար ինչ-որ բան հասկացնելու, պայմանական այդ ձեռքը մեկնում եմ»,- ասաց նա:

Այս ելույթից հետո թե՛ Սեյրան Օհանյանը, թե՛ հերթագրված մյուս պատգամավորները հանեցին իրենց ելույթները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել