Օգոստոսի 16-29-ը դադարեցվելու է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածի երթևեկությունը
15:09 - 13 օգոստոսի, 2021

Օգոստոսի 16-29-ը դադարեցվելու է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածի երթևեկությունը

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ 39 + 760 («Քոբեր» կայարանից 600մ  դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով օգոստոսի 16-29-ը դադարեցվելու է նշված հատվածի երթևեկությունը։

Մինչև նշված ուղեանցը և ուղեանցից հետո երթևեկության համար խոչընդոտներ չկան։ Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 և Իջևան-Նոյեմբերյան-Մ6 այլընտրանքային երթուղիներից։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել