Հունաստանի ԱԳՆ-ն շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիային Համապոնտական ֆեդերացիայի նախագահի ձերբակալության պատճառով |armenpress.am|
22:08 - 13 օգոստոսի, 2021

Հունաստանի ԱԳՆ-ն շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիային Համապոնտական ֆեդերացիայի նախագահի ձերբակալության պատճառով |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը դեմարշ է արել Թուրքիայի դեմ ՝ Ստամբուլի օդանավակայանում Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ Յորգոս Վարիտիմիադիսի ձերբակալության պատճառով։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

«ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հանձնարարությամբ Անկարայում Հունաստանի դեսպանատունը շտապ բողոքի նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Հունաստանի Համապոնտական ֆեդերացիայի նախագահ Յորգոս  Վարիտիմիադիսի ոչ իրավաչափ ձերբակալման եւ արտաքսման կապակցությամբ: Նա այսօր մեկնել էր Կոստանդնուպոլիս (Հունաստանում օգտագործում են Ստամբուլի պատմական անունը), որպեսզի որպես Պոնտոսի հելլենիզմի ներկայացուցիչ ներկա գտնվի Պանագիա Սումելայի վանքում սուրբ պատարագին», - ասված է հաղորդագրության մեջ:

Ինքը ՝ Վարիտիմիադիսը, «Իեֆիմերիդա» թերթին հայտնել է, որ ձերբակալությունից հետո իրեն աշխատասենյակից  աշխատասենյակ են տարել և խցում պահել 6-7 ժամ ։

«Իմ մատնահետքերը վերցրին։ Ինձ ոչինչ չեն ասել։ Բայց ինչպես ինձ փոխանցեցին հունական հյուպատոսությունից, ճնշումից հետո թուրքերը նրանց ասացին, որ ես վտանգավոր եմ և անցանկալի անձ եմ», - հայտնել է ֆեդերացիայի նախագահը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել