Չեխիան անհապաղ հետ է կանչում Աֆղանստանում գտնվող իր դիվանագետներին |armenpress.am|
17:20 - 14 օգոստոսի, 2021

Չեխիան անհապաղ հետ է կանչում Աֆղանստանում գտնվող իր դիվանագետներին |armenpress.am|

armenpress.am: Չեխիան որոշում է կայացրել անհապաղ հետ կանչել Աֆղանստանում գտնվող դիվանագիտական անձնակազմին: Այս մասին Պրահայում հրավիրված արտակարգ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը:

«Իրադրությունն Աֆղանստանում վատթարանում է: Հենվելով Քաբուլում մեր դեսպանի առաջարկի, ինչպես մեր դաշնակիցներից ստացած տեղեկությունների վրա, ստիպված եմ եղել կարևոր որոշում կայացնել մեր դիվանագետների՝ Քաբուլի միջազգային օդանավակայան անհապաղ տեղափոխման վերաբերյալ»,- ասել է Կուլգանեկը:

 

Նշենք, որ մի շարք երկրներ, այդ թվում և ԱՄՆ-ն ու Իտալիան ևս խոսել են դիվանագիտական իրենց անձնակազմին Աֆղանստանից դուրս բերելու հնարավորության մասին:

Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի  60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել