Քանաքեռ-Զեյթուն համայնքում վաղը 11 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
11:18 - 16 օգոստոսի, 2021

Քանաքեռ-Զեյթուն համայնքում վաղը 11 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 13.00-24.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն  վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 

Քանաքեռի 1-17 փողոցներ, Ֆանարջյան և Զաքյան փողոցներ, Ծարավաղբյուրի փողոցի 1-53 համարներ, Բեստ Լայֆ բժշկական կենտրոն, Ուռուցքաբանության ազգային կենտրոն և Սարկավագի փողոց՝ բացառությամբ 126, 128, 145-151 շենքերի իրենց կոտորակներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել