Վաղը 8 ժամով Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում վթարային ջրանջատում կլինի
17:28 - 16 օգոստոսի, 2021

Վաղը 8 ժամով Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից պոմպակայանի հոսանքազրկման  պատճառով ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի՝ Գագարինավան թաղամասով, Վարսեր գյուղի և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել