Նոր հրդեհներ Աթենքի մերձակայքում. տարհանել են ծայրամասային երկու թաղամասերի բնակիչների |azatutyun.am|
17:47 - 16 օգոստոսի, 2021

Նոր հրդեհներ Աթենքի մերձակայքում. տարհանել են ծայրամասային երկու թաղամասերի բնակիչների |azatutyun.am|

azatutyun.am: Նոր հրդեհներ են բռնկվել Հունաստանի մայրաքաղաքի մերձակայքում՝ ստիպելով տարհանել ծայրամասային երկու թաղամասերի հարյուրավոր բնակիչների։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 70 հրշեջ, 25 հատուկ մեքենա, 6 ինքնաթիռ և երկու ուղղաթիռ․ հիմնական նպատակն է թույլ չտալ, որ կրակը Սունիոնի հնամենի ազգային պարկ հասնի։

Մերձակայքում գտնվող համայնքներից մեկի ղեկավարը հայտնել է, թե այս անգամ կրակը սկիզբ է առել աղբանոցը այրելու հետևանքով, ճգնաժամն ավելի են խորացրել վերջին օրերի ուժեղ քամիներն ու շոգը․ այս շաբաթ օդի ջերմաստիճանը Հունաստանում կրկին բարձրացել է՝ հասնելով ստվերում 40 աստիճանի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել