Սերգեյ Լավրովը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը |tert.am|
16:55 - 19 օգոստոսի, 2021

Սերգեյ Լավրովը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 24-ին հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հրավերով մեկնելու է Բուդապեշտ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ Բուդապեշտում կայանալիք հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ միջազգային օրակարգին նվիրված հարցեր, այդ թվում՝ համավարակի դեմ պայքարի միջոցառումերը, իրավիճակն Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել