Երկարատև լուծումը սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման մասին բանակցությունների մեկնարկն է. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա |tert.am|
18:33 - 19 օգոստոսի, 2021

Երկարատև լուծումը սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման մասին բանակցությունների մեկնարկն է. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովա |tert.am|

tert.am: «Անդրկովկասում տիրող իրավիճակը գտնվում է ռուսական կողմի մշտական ուշադրության կենտրոնում, և իհարկե առաջնահերթություն է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և այս տավա հունվարի 11-ի համատեղ հայտարարությունների իրականացումը: Բարձր մակարդակով շփումները Բաքվի և Երևանի հետ իրականացվում են կանոնավոր կերպով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հիշեցնելով, որ ամռանը Մոսկվայում ՌԴ նախագահը հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:

«Անդադար աշխատանքներ են տարվում ներքին քաղաքական, պաշտպանական և սահմանային հարցերով գերատեսչությունների հետ: Երկկողմ, եռակողմ ձևաչափերը քննարկվում են կողմերի հետ և որոշումներ են կայացվում՝ ելնելով հանդիպումների առավել արդյունավետությունից»,- ասել է Զախարովան՝ ելույթ ունենալով ճեպազրույցի ժամանակ:

«Ռուսաստանը կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համալիր կարգավորմանը: Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել առկա խոչընդոտները հումանիտար դաշտում, փոխանակել ռազմագերիներին՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով և ականապատման քարտեզներով: Ելնում ենք նրանից, որ երկարատև լուծումը սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման մասին բանակցությունների մեկնարկն է: Պատրաստ ենք համապատասխան խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,- հավելել է դիվանագետը:  

Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել