Ռուսաստանը մշտապես բաց Է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար. Լավրով |armenpress.am|
13:24 - 23 օգոստոսի, 2021

Ռուսաստանը մշտապես բաց Է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը մշտապես բաց Է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգման եւ շահերը հաշվի առնելու սկզբունքներով, գնդակը գտնվում Է Բրյուսելի կողմում: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախարարի խոսքով՝ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ վստահության վերականգման համար ժամանակ կպահանջվի, իսկ առաջին կառուցողական քայլը Բրյուսելի կողմից կարող Էր դառնալ Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական փոխգործակցությունը քաղաքականացնելու փորձերից հրաժարումը:

«Մեր կողմից մշտապես բաց ենք կառուցողական համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխանդարձ հարգման եւ շահերի հաշվառման սկզբունքներով:

«Գնդակը» ԵՄ-ի գործընկերների կողմում Է»,-ասել Է Լավրովը «Մադյար Նեմզետ» հունգարական թերթին տված հարցազրույցում: Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել Էր, որ ՌԴ-ն պատրաստ Է վերսկսել բոլոր շփումները Եվրամիության հետ: Հուլիսի կեսերին Եվրամիության երկրների ԱԳ նախարարները պաշտոնապես ձեւակերպել են եւս վեց ամսով, մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը, Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարացումը: Սկզբում այդ պատժամիջոցները Եվրամիության կողմից մեկ տարի ժամկետով սահմանվել Էին 2014 թվականի հուլիսի 31-ին: 2015 թվականի մարտին պատժամիջոցների գործողության ժամկետը շաղկապված Է եղել «Մինսկի համաձայնագրերի լրիվ կատարման հետ»:

Այդ պահից սկսած արդեն վեց տարի անընդմեջ սահմանափակումները երկարացվում են յուրաքանչյուր կես տարին մեկ: ԵՄ-ի երկրների պատժամիջոցները երկարացնելու վերաբերյալ որոշումից առաջ գնահատվում Է Մինսկի համաձայնագրերի կատարումը:

Արեւմուտքի հետ ՌԴ-ի հարաբերությունները վատացել են Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո եւ Դոնբասում ստեղծված իրադրության ֆոնին: Մոսկվան, ի պատասխան Արեւմուտքի պատժամիջոցների, նմանօրինակ միջոցներ Է ձեռնարկել, ներմուծման փոխարինման ուղեգիծ Է վերցրել եւ քանիցս հայտարարել, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անարդյունավետ Է: Ռուսաստանը նաեւ քանիցս հայտարարել Է, որ Ուկրաինայի հակամարտության կողմ եւ կարգավորման շուրջ Մինսկի համաձայնագրերի սուբյեկտ չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել