«Ֆիզգորոդոկ»-ի իրադարձությունների հարցով ՄԻՊ-ը դիմել է Կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին և իրավապահ մարմիններին
09:53 - 24 օգոստոսի, 2021

«Ֆիզգորոդոկ»-ի իրադարձությունների հարցով ՄԻՊ-ը դիմել է Կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին և իրավապահ մարմիններին

«Ֆիզգորոդոկ»-ում տեղի ունեցող իրադարձությունների հարցով տարածքի բնակիչներից ստացած ահազանգերն ու ակցիաների ժամանակ իրականացրած արագ արձագանքման այցերը Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է և գրություններ է հասցեագրել Երևանի քաղաքապետարան ու ԿԳՄՍ նախարարություն:

«Նախարարությանն ուղղված գրությամբ բարձրացվել է այգու վիճելի տարածքը պատմամշակութային արժեքների ցանկից հանելու պատճառներին վերաբերող հարցեր», - մանրամասնում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունը:

Առանձին գրություններ են ուղարկվել նաև Ոստիկանություն և Դատախազություն:

Երևանի քաղաքապետարանին ուղղված գրությամբ բարձրացվեն են տարածքի սեփականաշնորհմանն ու շինթույլտվությանն առնչվող հարցեր, իսկ իրավապահ մարմիններին՝ ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցը, ինչպես նաև՝ ակցիաների ժամանակ ու Ոստիկանության բաժիններում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել