Ռուս սահմանապահները Երասխում տեղակայվել են 44-օրյա պատերազմի ընթացքում. ԱԱԾ |azatutyun.am|
11:11 - 24 օգոստոսի, 2021

Ռուս սահմանապահները Երասխում տեղակայվել են 44-օրյա պատերազմի ընթացքում. ԱԱԾ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ ուժերը Երասխում տեղակայվել են դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում, հարցմանն ի պատասխան հայտել են Հայաստանի Ազգային անվտանգուըթյան ծառայությունից (ԱԱԾ)՝ մանրամասնելով, որ ռուսաստանյան սահմանապահ ուժերի «Երասխ» սահմանային հենակետը տեղակայվել է 2020թ. հոկտեմբերի 19-ին։

Միևնույն ժամանակ, ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ «Երասխում տեղակայված Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի սահմանային հենակետի կողմից Հայաստանի և Նախիջևանի միջև սահմանը չի հսկվում»։

«Ազատությունը» նաև հետաքրքրվել էր՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը տեղակայվե՞լ են կամ, ե՞րբ են տեղակայվելու Հայաստանի Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Լոռու (Վրաստանի հետ սահմանին) մարզերի սահմանային հատվածներում։ ԱԱԾ-ից արձագանքել են, որ այս հարցի վերաբերյալ ԱԱԾ-ում տեղեկություններ առկա չեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել