Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար, բանակից ազատվել է փողով, ով, օրինակ, Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է. Գեղամ Մանուկյան |tert.am|
12:57 - 25 օգոստոսի, 2021

Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար, բանակից ազատվել է փողով, ով, օրինակ, Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Դավաճան է նա, ով փող է տալիս բանակից ազատվելու համար, դավաճան է նա, ով բանակից ազատվել է փողով, դավաճան է նա, ով, օրինակ, Լոռու մարզում ժամանակին 3000 դոլարով ազատվել է ու այսօր ճղճղում է: Այս մասին ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկմանը հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա չհստակեցրեց՝ ում մասին է խոսքը, սակայն խոստացավ, որ իրավապահ մարմիններին տեղյակ կպահի:

Մանուկյանն անդրադարձավ Կառավարության գործունեության ծրագրում բանակին առնչվող մի շարք մատնանշումներին՝ ասելով.

«Մի քանի օր շարունակ իշխանական քարոզչամեքենան աշխատեցնում է երկու թեզ՝ ծառայության ժամկետը կրճատվելու է, սահմանում սահմանապահ զորքերն են լինելու: Սիրելի՛ հայրենակիցներ, ով մի պահ մտածել է՝ «ինչ լավ է, իմ տղան շուտով առաջնագծում դիրքի չի կանգնելու, ապագայում որ բանակ գնա, 2 տարի չի ծառայելու», ուշադիր կարդացեք կառավարության ծրագիրը՝ «աստիճանաբար անցում կկատարվի արհեստավարժ, պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային զորահավաքային զինծառայության կառուցվածքը: Այս խոստումն այս տարվա, մյուս տարվա համար չէ»,-ասաց նա:

Այնուհետ պատգամավորն ընդգծեց այն ձևակերպումը, թե հեռանկարում ՀՀ պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում է ՀՀ ԶՈՒ-ն, կիրականացնեն սահմանապահ զորքերը:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել