Ռուսաստանը համաձայն չէ Ղրիմի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ. Պեսկով |tert.am|
14:53 - 25 օգոստոսի, 2021

Ռուսաստանը համաձայն չէ Ղրիմի հարցով Թուրքիայի դիրքորոշման հետ. Պեսկով |tert.am|

tert.am: Ռուսաստանը կարծում է, որ Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցով բոլորովին սխալ է, Մոսկվան պատրաստ է հետագայում ևս բացատրել գործընկերներին իրադրությունը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների նման դիրքորոշումը, կարծում ենք, որ դա բոլորովին սխալ է: Եվ մենք պատրաստ ենք և լի ենք համբերությամբ հետագայում բացատրելու մեր թուրք գործընկերներին, ինչպես և այլ երկրներին, գործերի իրական դրությունը՝ կապված ռուսական այդ շրջանի հետ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով «Ղրիմի հարթակ» քննարկումներում թուրքական պատվիրակության ելույթը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել