Կարմիր Կատար լեռը կներառվի բնության հուշարձանների ցանկում |hetq.am|
17:05 - 25 օգոստոսի, 2021

Կարմիր Կատար լեռը կներառվի բնության հուշարձանների ցանկում |hetq.am|

hetq.am: Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Առաջարկվում է լրացումներ կատարել կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման մեջ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը։ 

Շրջակա միջավայրի նախարարությունը ընդգծում է, որ Կարմիր Կատարը բնության հուշարձանների ցանկում ներառելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։

Գտնվելով Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն՝ 3530 մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել