Կառավարության ծրագրից տպավորություն է, թե նախորդ 1 տարում չեն փոխվել մեր պետության սահմանները, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն.  Օհանյան |tert.am|
12:06 - 26 օգոստոսի, 2021

Կառավարության ծրագրից տպավորություն է, թե նախորդ 1 տարում չեն փոխվել մեր պետության սահմանները, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն. Օհանյան |tert.am|

tert.am: Կարծում եմ՝ ԱԺ-ում տեղի ունեցածի պատճառներն ի սկզբանե խորքային են՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, պարտվողական քայերի շարունակականությունը, նախընտրական քարոզչության ընթացքում ատելության, «մուրճ» ճոճելու, վախեցնելու քայլերը, ղեկավարության ոչ վայել արտահայտությունները: Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին:

«Ինձ մոտ տպավորություն է, որ ոչ թե մենք ընդդիմություն ենք, այլ ես եմ պաշտպանության նախարարը: Այդ կաղապարված վիճակից պետք է  դուրս գալ. այս անտեղի խոսակցություններով ամենամեծ հարվածը բանակի իմիջին դուք եք հասցնում: Մեր բանակը բոլոր ղեկավարների օրոք զարգացել է, և բոլորի ժամանակ էլ ունեցել ենք թերություններ, բայց բանակից խոսում են մարդիկ, որոնք դրանից շատ հեռու են: Այո, իմ՝ նախարար եղած ժամանակ եղել են թերություններ, և ես չեմ խորշում այդ մասին խոսել, այդ թերություններն այսօր էլ կան: Դուք ուզում եք՝ ես վիրավորանքների, «արա»-ով խոսելու համար ծափահարե՞մ»,-հայտարարեց Օհանյանը:

Անդրադառնալով Կառավարության 5-ամյա ծրագրին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, թե այն ոչ ամբողջությամբ է համապատասխանում պետության խնդիրներին. ռիսկերի, վտանգների, ծրագրերի բովանդակության այդ անհամապատասխանությունը հիմնական և գլխավոր թերությունն  է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել