Ալիեւն ասել է, որ «Հայաստանը չի կարող անկախ պետություն համարվել»
 |mediamax.am|
18:29 - 26 օգոստոսի, 2021

Ալիեւն ասել է, որ «Հայաստանը չի կարող անկախ պետություն համարվել» |mediamax.am|

mediamax.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ «Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել, քանի որ այդ երկիրը ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը»:

«Այսօր Հայաստանը բացահայտորեն ընդունում է, որ չի կարող ապահովել իր անվտանգությունը, պահպանել իր սահմանները եւ ի վիճակի չէ ապրել իր հաշվին: Նման իրավիճակում անկախության մասին խոսք լինել չի կարող: Հայաստանին անկախ երկիր անվանելը բոլորովին անհիմն է. նրա մոտ բացակայում է անկախ երկրին բնորոշ հատկանիշների ճնշող մեծամասնությունը», - ասել է Ալիեւը:

Նա նշել է, որ «2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանը ոչնչացրեց Հայաստանի մասին բոլոր առասպելները»:

Իլհամ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի կողմից պատերազմի ավարտը ողջամիտ քայլ էր:

«Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, եւ պատերազմն ավարտվեց: Մեզ համար ողջամիտ էր պատերազմի ավարտը: Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի եւ Լաչինի շրջանների ազատագրման հարցում: Այս տարածաշրջանների կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Ձմեռն էլ մոտենում էր», - ասել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել