Երևանի ևս 12 փողոցներում կգործարկվեն «Հետիոտնային կանչ» ռեժիմով 14 լուսացույցներ
15:13 - 27 օգոստոսի, 2021

Երևանի ևս 12 փողոցներում կգործարկվեն «Հետիոտնային կանչ» ռեժիմով 14 լուսացույցներ

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով 2021թ․ օգոստոսի 30-ից մայրաքաղաքի ևս 12 փողոցների 14 չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

1.Նար-Դոսի փ․ հ․40 հասցեի հարևանությամբ (մանկապարտեզի մոտ)
2. Բաշինջաղայն փ․ հ․100 հասցեի հարևանությամբ (հ.94 դպրոցի մոտ)
3. Արզումանյան փ․ հ․8 հասցեի հարևանությամբ (հ.118 դպրոցի մոտ)
4. Մահարու փ․ հ․82 հասցեի հարևանությամբ (64 դպրոցի մոտ)
5. Անդրանիկի փ․ հ․95 հասցեի հարևանությամբ
6. Անդրանիկի փ․ հ․3/1 հասցեի հարևանությամբ
7. Արմենակյան փ․ հ․272 հասցեի հարևանությամբ (եկեղեցու մոտ)
8. Բակունցի փ․ հ․6 հասցեի հարևանությամբմոտ (հ.150 դպրոցի մոտ)
9. Բաղյան փ․ հ․5 հասցեի հարևանությամբ (հ. 143 դպրոցի մոտ)
10. Շոպրոնի փ․ հ․31 հասցեի հարևանությամբ (հ.163 դպրոցի մոտ)
11. Նանսենի փ․ հ․6 հասցեի հարևանությամբ (հ.62 դպրոցի մոտ)
12. Նանսենի փ․ հ․9 հասցեի հարևանությամբ (հ․106 դպրոցի մոտ)
13․ Բեկնազարյան փ․ հհ․ 3/3, 194/2 հասցեների հարևանությամբ
14․ Աթենքի փ․ հ․3/15 հասցեի հարևանությամբ։

Նշված հետիոտնային անցումներում տեղադրվել են «Հետիոտնային կանչ» ռեժիմով աշխատող լուսացույցներ։ Այսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը կիրականացվի հետիոտների կողմից կարգավորվող լուսացույցի ազդանշաններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել