Արցախում թշնամու սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը․ ՊԲ
23:03 - 28 օգոստոսի, 2021

Արցախում թշնամու սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը․ ՊԲ

Այսօր՝ ժամը 15:20-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները  հերթական անգամ սադրանքի են դիմել՝ խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։

«Սադրանիք հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը: 

ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել