Եվրամիությունը Միացյալ Նահանգները դուրս է հանում կորոնավիրուսի առումով ապահով երկրների ցանկից |azatutyun.am|
15:05 - 30 օգոստոսի, 2021

Եվրամիությունը Միացյալ Նահանգները դուրս է հանում կորոնավիրուսի առումով ապահով երկրների ցանկից |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միությունը մտադիր վերականգնել արգելքները Միացյալ Նահանգներից ժամանողների նկատմամբ, քանի որ ԱՄՆ-ում նոր ախտահարումների թիվն ավելացել է:

Ենթադրվում է, որ այսօր կընդունվի Միացյալ Նահանգները կորոնավիրուսի առումով Եվրամիության կազմած «ապահով երկրների» ցանկից դուրս հանելու որոշում: Դրա հետևանքով ԱՄՆ-ից Եվրամիություն ժամանող մարդիկ ստիպված կլինեն կարանտինի և կորոնավիրուսի ստուգումների ենթարկվել:

Եվրամիության երկրների մեծ մասը հուլիսին բացել է սահմանները Միացյալ Նահանգներից ժամանողների համար, սակայն որոշ պետություններ պահանջում են կա՛մ ամբողջական պատվաստման վկայագիր, կա՛մ տեղեկանք կորոնավիրուսով վարակվելու և կազդուրվելու մասին:

Եվրամիության ընդունելիք որոշումը նաև փոխադարձության սկզբունքի տրամաբանության մեջ է լինելու, քանի որ չնայած Եվրամիության պահանջներին, Միացյալ Նահանգները կորոնավիրուսի կապակցությամբ եվրոպացիների անարգել մուտքի հնարավորություն դեռ չի տալիս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել