Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ ճանապարհով. Ալիև |tert.am|
15:45 - 30 օգոստոսի, 2021

Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ ճանապարհով. Ալիև |tert.am|

tert.am: Հետպատերազմական ժամանակահատվածը և միջազգային ուժերի գործողությունները վկայում են այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը երբեք չէր կարգավորվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Շուշիում:

«Ինչպես հայտնի է, բանակցային գործընթացը տևել է շուրջ 30 տարի, սակայն ոչ մի արդյունք չի տվել: Իրադարձությունների ներկա ընթացքը և միջազգային ուժերի գործողությունները ցույց են տալիս, որ այդ հարցը երբեք լուծում չէր գտնի բանակցությունների ճանապարհով»,- աղբյուրը մեջբերում է Ալիևին:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը փորձում էր սառեցված հակամարտությունը ներկայացնել որպես այլընտրանք չունեցող տարբերակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել