«Երևան մոլ»-ում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել․ հարձակում կատարած անձը վնասազերծվել է |armenpress.am|
12:29 - 31 օգոստոսի, 2021

«Երևան մոլ»-ում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել․ հարձակում կատարած անձը վնասազերծվել է |armenpress.am|

armenpress.am: Անհայտ անձը «Երևան մոլ» առևտրի կենտրոնում գործող բանկերից մեկի մասնաճյուղում զինված հարձակում է կատարել։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ դեպքի մասին ահազանգ է ստացվել, և այս պահին խմբերը դեպքի վայրում են։

«Ներկա պահին դեպքի վայրում են ոստիկանության օպերատիվ քննչական խմբերը, այլ մանրամասներ դեռևս չկան»,- նշեցին ոստիկանությունից։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը հայտնեց, որ անհայտ անձը շենքից դուրս գալիս վնասազերծվել է։

«Այժմ քննիչները դեպքի վայրում աշխատում են, զննություն է իրականացվում։ Փաստի առթիվ քննիչների կողմից նյութեր են նախապատրաստվում»,- նշեց Թադևոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել