Մենք Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել գերիներին՝ առանց որևէ նախապայմանի. Լավրով |tert.am|
17:07 - 31 օգոստոսի, 2021

Մենք Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել գերիներին՝ առանց որևէ նախապայմանի. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ առանց պայմանների: Այս մասին նա ասել է հայ գործընկերոջ հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին: 

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվել է, որ պետք է ազատ արձակվեն այն ռազմագերիները, որոնք այդ պահին են եղել: Այժմ ադրբեջանցիները պահում են հայ զինծառայողների զգալի խմբի, որոնք այնտեղ են հայտնվել նոյեմբերի վերջին՝ հայտարարության՝ ուժի մեջ մտնելուց հետո: Այնուամենայնիվ, ՌԴ նախագահը բոլոր շփումներում, այդ թվում և Իլհամ Ալիևի հետ, այդ ազդակն ուղարկում է»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով Հայաստանի կողմից որպես պատասխան քայլ ականապատման քարտեզների տրամադրումը:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել